Մատչելիության հղումներ

logo-print

Իտալացի Պուտինը քաղաքականություն է մուտք գործում


Իտալացի դիջեյ Ադելինա Պուտինը, մայիս, 2015թ․

Իտալացի դիջեյ Ադելինա Պուտինը, մայիս, 2015թ․

Պուտին ազգանունով իտալացի դիջեյը ցանկանում է մտնել քաղաքականություն։

«Իտալիայի եղբայրներ» կուսակցության կազմում Ադելինա Պուտինը մասնակցում է մարզային ընտրություններին։ Նրա կարգախոսն է՝ «Եթե ցանկանում եք քվեարկել Պուտինի օգտին, արդեն կարող եք»։

Ադելինան պնդում է, թե Վլադիմիր Պուտինի ազգականն է, սակայն իտալական լրատվամիջոցները որևէ կապ չեն տեսնում նրա ու Ռուսաստանի նախագահի միջև։

Ի դեպ, Վենետոյի բարբառով «պուտին» նշանակում է երեխա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG