Մատչելիության հղումներ

Լավրով․ Մակեդոնիայում բողոքի ակցիաները կազմակերպում են արտաքին ուժերը


Մակեդոնիա - Վարչապետ Նիկոլա Գրուևսկին ելույթ է ունենում կառավարության աջակիցների հանրահավաքում, Սկոպյե, 18-ը մայիսի, 2015թ․

Մակեդոնիա - Վարչապետ Նիկոլա Գրուևսկին ելույթ է ունենում կառավարության աջակիցների հանրահավաքում, Սկոպյե, 18-ը մայիսի, 2015թ․

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մակեդոնիայում բողոքի ակցիաները կազմակերպում են արտաքին ուժերը։

Ըստ Լավրովի, դա արվում է այն պատճառով, որ Մակեդոնիայի վարչապետ Նիկոլա Գրուևսկին հրաժարվեց միանալ Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցներին։

Կառավարության հրաժարականի պահանջով երեկ Սկոպյեում մոտ 150 ընդդիմադիրներ են հավաքվել Գրուևսկու գրասենյակի դիմաց, իսկ այդ ընթացքում Մակեդոնիայի վարչապետն ու ընդդիմադիր առաջնորդ Զորան Զաևը Ստրասբուրգում փորձում էին լուծումներ գտնել՝ մեղմելու ճգնաժամը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG