Մատչելիության հղումներ

Խամենեին բացառում է միջազգային փորձագետների այցը Իրանի միջուկային օբյեկտներ


Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեի, արխիվ

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեի, արխիվ

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին բացառել է, որ միջուկային էներգիայի հարցերով միջազգային փորձագետներին թույլ կտրվի այցելել երկրի միջուկային օբյեկտներ ու հարցումներ անել այնտեղ աշխատող գիտնականների շրջանում։

Իրանի պետական լրատվամիջոցները մեջբերել են Խամենեիի խոսքերը․ - «Միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում Թեհրանը չի ընդունի անտրամաբանական պահանջներ»։ «Ես թույլ չեմ տա օտարերկրացիներին գալ ու զրուցել մեր գիտնականների հետ», - ասել է Իրանի հոգևոր առաջնորդը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG