Մատչելիության հղումներ

Եվրոպական խորհրդարանի պատգամավորների ակնկալիքները՝ Ռիգայի գագաթնաժողովից


Եվրոպական խորհրդարանի 95 պատգամավորները հանդես են եկել բաց նամակով, ըստ որի՝ «Արևելյան գործընկերությունը բարձր մակարդակի ազդեցություն ունեցող խթան է գործընկեր երկրներում բարեփոխումներ իրականացնելու համար»: Պատգամավորները համատեղ հայտարարությամբ հույս են հայտնում, որ Ռիգայի գագաթաժողովի հռչակագիրը պետք է լինի «հստակ, ուժեղ, հեռանկարային»:

Բացի այդ, ըստ պատգամավորների, հռչակագիրը պետք է աջակցություն արտահայտի Ռուսաստանի ռազմական, տնտեսական և քարոզչական ճնշման տակ գտնվող երեք երկրների՝ Ուկրաինային, Վրաստանին և Մոլդովային:

«Այդ երեք երկրների եվրոպական ձգտումները պահանջում են առավել հավակնոտ պատասխան: Ուստի, Գործընկերության և Համագործակցության համաձայնագրի 49-րդ հոդվածի համաձայն, մենք կարծում ենք, որ Եվրոպական միությունը պետք է այդ երկրներին դրական ազդակներ հաղորդի՝ անդամակցության համար», - «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ի հաղորդմամբ, նշված է պատգամավորների բաց նամակում:

Պատգամավորները նաև կոչ են արել հստակեցնել Վրաստանի և Ուկրաինայի հետ առանց վիզայի ռեժիմի անցնելու գործողությունների ժամկետները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG