Մատչելիության հղումներ

Կրակել են Սուրիկ Խաչատրյանի մեքենայի վրա․ նախնական տեղեկություններով տուժածներ չկան


Սուրիկ Խաչատրյան, արխիվ

Սուրիկ Խաչատրյան, արխիվ

Այսօր 18.15-ի սահմաններում Կապան-Գորիս ավտոճանապարհին կրակահերթեր են արձակվել «Լեքսուս LX 570» մակնիշի ավտոմեքենայի վրա, որի մեջ այդ պահին եղել են Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, նրա օգնականը և վարորդը:

Քննչական կոմիտեից «Ազատության»-ը փոխանցեցին, որ նախնական տեղեկություններով տուժածներ չկան: Դեպքի վայրում են Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային վարչության պետը և նրա գլխավորած քննչական օպերատիվ խումբը:

Հարուցվել է քրեական գործ՝ սպանության փորձի և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու հոդվածների հատկանիշներով։

Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG