Մատչելիության հղումներ

Ադրբեջանը հերթական անգամ բողոքի նոտա է հղել Ֆրանսիային


Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Խալաֆ Խալաֆով, արխիվ

Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Խալաֆ Խալաֆով, արխիվ

Մայիսի 17-19-ը Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակության Ֆրանսիա կատարած այցի կապակցությամբ Ադրբեջանի արտգործնախարարություն է կանչվել Բաքվում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն: Այս մասին հայտնում է APA լրատվական գործակալությունը:

Ադրբեջանական դիվանագիտական գերատեսչության մամլո խոսնակ Հիմքեթ Հաջիևը լրատվամիջոցին փոխանցել է, որ փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը դեսպանին է հանձնել բողոքի նոտան: Խալաֆովը հայտարարել է, թե նման փաստերը, ինչպես նաև ֆրանսիացի խորհրդարանականների դիտորդական առաքելությունը Լեռնային Ղարաբաղում մայիսի 3-ին տեղի ունեցած ընտրություններում հակասում են երկու երկրների միջև զարգացող համագործակցությանը, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբին Ֆրանսիայի անդամակցության մանդատին:

Դեսպան Մոնյեն հայտարարել է, որ բողոքը և Ադրբեջանի լուրջ մտահոգությունը կհասցնի իր պետությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG