Մատչելիության հղումներ

«Հիմնադիր խորհրդարան»-ը նամակներ հանձնեց մի շարք դեսպանատներին


«Հիմնադիր խորհրդարան»-ը նամակներ հանձնեց մի շարք դեսպանատներին
please wait

No media source currently available

0:00 0:02:04 0:00

Նամակներում ՀԽ-ի անդամները դեսպանատներից պահանջում էին ճնշում գործադրել Հայաստանի իշխանությունների վրա՝ «քաղբանտարկյալներին» ազատ արձակելու համար:

«Ազատություն քաղբանտարկյալներին» կարգախոսներով և պաստառներով «Հիմնադիր խորհրդարան»-ը այսօր համակիրների հետ կրկին այցելեց Ամերիկայի, Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպանատներ, նաև Հայաստանում գործող միջազգային կազմակերպությունների գրասենյակներ՝ բողոքի նամակներ հանձնելու։ «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Գագիկ Սարուխանյանի պնդմամբ, Շանթն ու համախոհները կալանավայրում են՝ իրենց քաղաքական հայացքների համար։

«ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Գերմանիան, ովքեր այսօր մարդու իրավունքների ոլորտում առաջադեմ պետություններն են, անպայման պետք ա իրանց տեղյակ պահվի, որ ձեր պարտնյորը՝ Հայաստանը՝ հանձին Հայաստանը ներկայացնող Սերժ Սարգսյանի ի վիճակի չի երկրում նման․․․ Եվ դա որոշակի կուլուարներում ճնշումների առարկա դառնում է, և մենք դրա պարզ օրինակը ունենք՝ մեր «Հիմնադիր խորհրդարան»-ի ակտիվիստներին ազատ արձակելու գործում», - նշեց Գագիկ Սարուխանյանը։

«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Վարդան Հակոբյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ իրենք շարունակում են պայքարել իշխանափոխության համար, սակայն դժվարացավ մանրամասնել: Մարտավարական փոփոխությունների մասին խոսելով՝ նա ասաց, որ կոնկրետ հարցերի պարագայում ընդդիմադիր ուժերի հետ իրենք պատրաստ են համագործակցել:

«Որոշումը կայացվել էր շատ վաղուց, բայց հանրային քննարկման արդյունքում մենք ունեցանք այս գաղափարի շուրջ լայն կոնսոլիդացիա: Հանդիպումները և միջոցառումները շարունակական են լինելու: Ես վստահ եմ, որ Հայաստանում կան բազմաթիվ առողջ մարդիկ, քաղաքական ուժեր, որոնք գոնե այս ծրագրի շուրջ համախմբվելու են»

«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամները առաջնային խնդիր են համարում Շանթ Հարությունյանի ու ընկերների ազատ արձակումը, որոնքմինչև 7 տարվա ազատազրկման են դատապարտվել խուլիգանության և իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու համար։ Նրանցից մեկը՝ հինգ տարվա ազատազրկմանդատապարտված Լիպարիտ Պետրոսյանը արդեն մեկ շաբաթ է ՝անժամկետ հացադուլ է հայտարարել՝ քաղաքական հետապնդումները դադարեցնելու պահանջով:

«Կոնկրետ էսօրվա վիճակով չեմ կարող ասել, բայց մինչև երեկվա դրությամբ բավարար էր վիճակը», - նշեց Վարդան Հակոբյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG