Մատչելիության հղումներ

Ալիևը ԱԳ Ռիգայի գագաթնաժողովին չի մասնակցի «խիտ օրակարգի պատճառով»


Տեսարան Լատվիայի մայրաքաղաք Ռիգայից

Տեսարան Լատվիայի մայրաքաղաք Ռիգայից

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է մասնակցել Եվրամիության Արևելյան գործընկերության Ռիգայում կայանալիք գագաթնաժողովին: Այդ մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Ալի Հասանովը, ով, Contact.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ, նման որոշումը բացատրել է Ալիևի չափազանց խիտ օրակարգով՝ կապված հաջորդ ամիս Բաքվում անցկացվելիք Եվրոպական խաղերի հետ:

Միևնույն ժամանակ, APA լրատվական գործակալությունը, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրը, հաղորդում է, որ Ալիևը Ռիգա չի մեկնում ի նշան «Ադրբեջանի նկատմամբ իրականացվող արշավի» դեմ բողոքի: «Արևմտյան շրջանակների անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի դեմ իրականացվող սև PR-ը՝ Եվրոպական խաղերից առաջ, արդարացի բողոքի տեղիք է տալիս», - պնդել է աղբյուրը:

Ադրբեջանը Ռիգայի գագաթնաժողովին կներկայանա նախագահի աշխատակազմի և արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարների մակարդակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG