Մատչելիության հղումներ

logo-print

Ադրբեջանցի վետերանը իրեն հրկիզել է


Ադրբեջանում Ղարաբաղյան պատերազմի վետերան է իրեն հրկիզել, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը:

Միրթաիր Մուրսալովը նման քայլի է դիմել «վետերանների խնդիրների նկատմամբ ադրբեջանական իշխանությունների անտարբերությունից դրդված»:

Մուրսալովը տեղափոխվել է հիվանդանոց: Բժիշկները նրա եղբորը հայտնել են, որ վետերանի վիճակը ծանր է, և ապրելու հավանականությունը փոքր է:

Աղբյուրը հիշեցնում է, որ մի քանի օր առաջ էլ Ջալիլաբադի շրջանում մեկ այլ վետերան է ինքնասպան եղել՝ կախվելով սեփական տան բակում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG