Մատչելիության հղումներ

«Մենք հիմարներ չենք», - Բաքվին վստահեցնում է ԵԽ հանձնակատարը


ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկս, արխիվ

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկս, արխիվ

Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են ազատ արձակել քաղբանտարկյալներին՝ ներառյալ իրավապաշտպաններին և մյուս ակտիվիստներին. Այս մասին հայտարարել է Եվրախորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Նիլս Մուժնիեկսը ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցում:

«Թուրան» գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանական իշխանամետ հեռուստաընկերության ներկայացուցիչը հանձնակատարին հարցրել է, թե ինչու է Եվրախորհուրդը երկակի ստանդարտներ կիրառում՝ մի կողմից պաշտպանում «անջատական» Հիլալ Մամեդովին և միևնույն ժամանակ դատապարտում Ուկրաինայի անջատականներին:

«Հիլալ Մամեդովը ազգային փոքրամասնության ներկայացուցիչ է, գիտնական, լրագրող, ով շատ լրագրողների, բլոգերների, քաղաքացիական ակտիվիստների պես ապօրինի կերպով ազատազրկման է դատապարտվել Ադրբեջանում: Եվ հարցը միայն ազատ խոսքի արտահայտումը չէ, այլ՝ Ադրբեջանի իրավական համակարգը, որը ընտրովի է ազատազրկում, դատապարտում մարդկանց ոչ թե օրենքի հիման վրա, այլ քաղաքական պատվերով: Անցյալ օգոստոսից սկսած այդ գործընթացը ավելի մեծ թափ է հավաքել և դարձել լայնամասշտաբ, ու չկա Եվրախորհրդի մեկ այլ երկիր, որտեղ իմ բոլոր գործընկերները գտնվեն բանտում: Այնպես որ՝ պետք չէ խոսել երկակի ստանդարտների մասին», - հակադարձել է Մուժնիեկսը:

Նույն լրագրողի հարցին՝ արդյոք Եվրախորհուրդը հաշվի առնո՞ւմ է Ադրբեջանի կառավարության կարծիքը, Եվրախորհրդի հանձնակատարն արձագանքել է․ - «Լսեք, այստեղ երկու հնարավոր տարբերակ կա՝ կա՛մ Եվրախորհրդում հիմարներ են նստած, ովքեր միայն համագործակցում են անջատականների, թմրամոլների, հեղափոխականների հետ, կա՛մ Ադրբեջանի իրավական համակարգը շատ վատ վիճակում է. ես կարող եմ ձեզ վստահեցնել՝ մենք հիմարներ չենք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG