Մատչելիության հղումներ

logo-print

Ֆրանսիայի Սարսելի և ԼՂ Մարտակերտի միջև համագործակցության պայմանագիր ստորագրվեց


Լուսանկարը` Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջից

Լուսանկարը` Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջից

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է Ֆրանսիայի Սարսել քաղաք, հանդիպել քաղաքային իշխանությունների հետ՝ քաղաքապետ Ֆրանսուա Պուպոնիի գլխավորությամբ:

Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում Սարսել և Մարտակերտ քաղաքների միջև ստորագրվել է համագործակցության պայմանագիր:

Սահակյանն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղում հատուկ ուշադրություն են դարձնում Ֆրանսիայի տարբեր քաղաքների հետ համագործակցության հաստատմանը՝ այն դիտարկելով որպես կարևոր հնարավորություն Ղարաբաղի քաղաքների զարգացման և ղարաբաղա - ֆրանսիական հարաբերությունների խորացման համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG