Մատչելիության հղումներ

Այսօր «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամները՝ «Ազատություն քաղբանտարկյալներին» գրությամբ պաստառներով, Շանթ Հարությունյանի և նրա ընկերների դիմանկարներով, Հայաստանի դրոշներով երթ անցկացրեցին դեպի Երևանում ՄԱԿ-ի, Եվրամիության գրասենյակներ, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի դեսպանատներ, և շարժվում են դեպի ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակ ու Գերմանիայի դեսպանատուն։

Նրանք նամակ են հանձնում օտարերկրյա դեսպանատներին, կազմակերպություններին, որում, մասնավորապես, պնդում են, որ «Հայաստանում քաղբանտարկյալներ կան», և կոչ են անում ճնշում գործադրել Հայաստանի իշխանությունների վրա, օրինակ, 2013 թվականի նոյեմբերի 5-ին քաղաքական կոչերով փողոց դուրս գալուց հետո խուլիգանության մեջ մեղադրված Շանթ Հարությունյանին ու ընկերներին ազատ արձակելու համար։

«Հիմնադիր խորհրդարան»-ի՝ վերջերս կալանքից ազատված անդամները պնդում են, որ ազատ են արձակվել միջազգային կազմակերպությունների, հասարակության ճնշման ներքո, և ցանկանում են, որպեսզի նման ուշադրություն ու արձագանք լինի նաև Շանթի և ընկերների գործով։

Ռուզան Գիշյան

Մանրամասները՝ ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG