Մատչելիության հղումներ

Ղարաբաղի նախագահը հանդիպումներ է ունենում Ֆրանսիայի խորհրդարանականների հետ


Լուսանկարը՝ Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջից
Լուսանկարը՝ Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջից

Այսօր ավարտվում է Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի աշխատանքային այցը Ֆրանսիա։

Ղարաբաղի նախագահը երեկ Փարիզում Ֆրանսիայի Ազգային ժողովում հանդիպում է ունեցել խորհրդարանի մի խումբ պատգամավորների հետ: Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր:

Ինչպես «Ազատությանը» փոխանցեց Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, Սահակյանի այցի փարիզյան փուլը «ներառում է հանդիպումներ Ֆրանսիայի օրենսդիր մարմնի ներկայացուցիչների հետ՝ պատգամավորների հետ, որոնք միևնույն ժամանակ և ներկայացնում էին Ֆրանսիա-Արցախ բարեկամության խումբը, նաև Սենատում նմանատիպ մի հանդիպում կանցկացվի՝ Սենատի Եվրոպական հարցերով հանձնաժողովի նախաձեռնությամբ և խնդրանքով է այդ հանդիպումը տեղի ունենում, որովհետև իրենք ցանկություն ունեն լսել Արցախի Հանրապետության նախագահին՝ Արցախում և Արցախի շուրջ իրավիճակի և դեպքերի կապակցությամբ»։

Լեռնային Ղարաբաղի նախագահի այցը սկսվել էր մայիսի 17-ին Ֆրանսիայի հարավից, հաջորդ օրը Վալանս քաղաքում Ֆրանսիայի հարավային Դրոմի շրջանի և Լեռնային Ղարաբաղի միջև ստորագրվեց բարեկամության և համագործակցության հռչակագիր։

Այսօր համագործակցության հռչակագիր կստորագրվի փարիզամերձ Սարսել քաղաքի և Ղարաբաղի միջև։

Ռուզան Կյուրեղյան, Փարիզ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG