Մատչելիության հղումներ

Հենապատի փլուզման պատճառով միջպետական ճանապարհը Վայքում երկկողմանի փակ է


Ճանապարհ Հայաստանում, արխիվ
Ճանապարհ Հայաստանում, արխիվ

Երևան - Երասխ - Գորիս - Մեղրի - Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի (Մ2) 139-րդ կիլոմետրում (Վայքի տարածաշրջան) այսօր առավոտյան ժամը 4-ի սահմաններում տեղի է ունեցել ներքին հենապատի փլուզում, որի պատճառով ճանապարհի հողային պաստառը փլուզվել է մինչև ճանապարհի առանցքը:

Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ճանապարհը երկկողմանի փակ է: «Վայքի ճանապարհաշինական ընկերության շինարարներն այժմ աշխատանքներ են տանում միակողմանի երթևեկություն ապահովելու համար: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն», - ասված է նախարարության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG