Մատչելիության հղումներ

Սյունիքի ընտրողների 94 տոկոսի «այո»-ն փոխնախարարին չի զարմացրել


Սյունիքի ընտրողների 94 տոկոսի «այո»-ն փոխնախարարին չի զարմացրել
please wait

No media source currently available

0:00 0:01:53 0:00

Վաչե Տերտերյանը համայնքների միավորման հանարքվերում Սյունիքում գրանցված արդյունքները «լավ իմաստով» պայմանավորում է Սուրիկ Խաչատրյանի անձով:

Կիրակի օրը անցկացված համայնքների խոշորացման հանրաքվեում Սյունիքի մարզում մասնակիցների 94 տոկոսը կողմ էր արտահայտվել միավորմանը։ Իշխանության առաջարկը վստահության այնպիսի քվե էր ստացել, ինչպիսին արձանագրվել էր 1991 թվականին՝ անկախության հանրաքվեի ժամանակ։

Որդու հետ կապված նոր սկանդալի կենտրոնում հայտնված Սուրիկ Խաչատրյանի ղեկավարած մարզում արձանագրված այս ցուցանիշները տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանին չեն զարմացրել։ Խոստովանեց, որ այստեղ մեծ դեր է ունեցել նաև մարզպետ Խաչատրյանը։

«Իսկ ինչպե՞ս կարող եմ ես իր անձով չպայմանավորել, իհարկե պայմանավորում եմ: Լավ իմաստով պայմանավորում եմ նաև իր անձով», - ասաց Տերտերյանը:

Փոխնախարարը հաջողության գաղտնիքը գիտեր, ասաց, որ գյուղերը հատուկ էին ընտրված և նրանք էլ էին շահագրգռված այս հարցում։ Ըստ պաշտոնական տվյալների, Սյունիքի 1 700-ից ավելի բնակիչ ունեցող Շինուհայրում, օրինակ, միայն 15 քաղաքացի է դեմ արտահայտվել կառավարության բարեփոխմանը, իսկ Տանձատափում և Քաշունիում էլ ընդհանրապես դեմ քվեարկող չի եղել։

Ինքնիշխան Հայաստանի հռչակագիրը հնչեցրած պատգամավոր Արամ Մանուկյանը վստահ է՝ թեև թվերը գրեթե նույնն են, սակայն այս հանրաքվեն անկախության հանրաքվեի հետ որևէ առնչություն չունի, հիմա մարդկանց վախեցրել են։

«Եթե քիչ ծիծաղելի վիճակում են ու ավելի ծիծաղելի վիճակում են ուզում հայտնվեն, թող ասեն, որ ժողովուրդը կամավոր, ուրախությամբ, ինչպես անկախության հանրաքվեի ժամանակ, գալիս էին քվեարկելու: Ժողովրդական ասացվածքը ասում է՝ «հավի ծիծաղը կգա», - ասաց Արամ Մանուկյանը:

«Ոչ վախ է եղել, ոչ էլ՝ ահաբեկում», - հակադարձում է տարածքային կառավարման փոխնախարարը։ Ասաց, որ անձամբ ինքն է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ շրջել համայնքներում, խոշորացմանը դեմ արտահայտվողները, իր տպավորությամբ, քիչ էին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG