Մատչելիության հղումներ

Չեչնիայի նախագահի աշխատակազմի ղեկավարը առաջարկել է օրինականացնել բազմակնությունը


17-ամյա դպրոցականի և 47-ամյա չեչեն ոստիկանի ամուսնությունը, 17-ը մայիսի, 2015թ.
17-ամյա դպրոցականի և 47-ամյա չեչեն ոստիկանի ամուսնությունը, 17-ը մայիսի, 2015թ.

Չեչնիայի նախագահի աշխատակազմի ղեկավար Մագամեդ Դաուդովը առաջարկել է օրինականացնել բազմակնությունը։

Նրա կարծիքով՝ այդպիսի հարաբերությունները Ռուսաստանում տարածված են, իսկ դա «նշանակում է, որ օրինականացումը վատ չէր լինի»։ Gazeta.ru-ին տված հարցազրույցում Դաուդովը նշել է, որ բազմակնությունը օրինականացնելու դեպքում այն պետք է համապատասխանի շարիաթին, որի համաձայն տղամարդն իրավունք ունի երկրորդ կին ունենալ, եթե ի վիճակի է ապահովել նրան և ազնիվ լինել նրա հետ։

Չեչնիայում անցյալ շաբաթ տեղի ունեցած ամուսնությունը՝ 17-ամյա դպրոցական աղջկա և 47-ամյա չեչեն ուժային Նաժուդ Գուչիգովի միջև Ռուսաստանում հասարակական մեծ հնչեղություն է ստացել։ Հաղորդվում էր, որ 47-ամյա ոստիկանը կին և որդի ունի։ Այս հարսանիքում Դաուդովը հանդես էր գալիս որպես փեսացուի ընկեր։

Երկուշաբթի օրը ռուսական լրատվամիջոցներում տեղեկատվություն կար այն մասին, որ ՌԴ Պետդուման կքննարկի բազմակնության համար քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը։ Սակայն Պետդումայի Ընտանիքի, կանանց և երեխաների հարցերով հանձնաժողովի նախագահ Ելենա Միզուլինան հերքել է այդ տեղեկատվությունը և դեմ է արտահայտվել բազմակնությունը պատժող օրենքը վերադարձնելուն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG