Մատչելիության հղումներ

Ռուսաստանը Ավստրիայից պահանջում է արտահանձնել «Բաշնեֆտ»-ի նախկին ղեկավարին


Ուրախ Ռախիմով
Ուրախ Ռախիմով

Ռուսաստանը ավստրիական դատարանից պահանջում է արտահանձնել «Բաշնեֆտ» նավթային ընկերության նախկին ղեկավար Ուրալ Ռախիմովին։

Ռախիմովը Ռուսաստանում մեղադրվում է ընկերության սեփականաշնորհումից ապօրինաբար ստացված գումարների օրինականացման մեջ։ Դեկտեմբերին Մոսկվայի Բասմանյան դատարանը նրան հեռակա կարգով ազատազրկման է դատապարտել, քննչական մարմինը նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել։

Ավստրիական դատարանի ներկայացուցչի խոսքերով, արտահանձնման գործով դատական նիստը տեղի կունենա հուլիսի կեսերին։ Այժմ Ռախիմովը գտնվում է ազատության մեջ, փոխանցում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG