Մատչելիության հղումներ

Փոստանջյանը «դատապարտում է դատական իշխանության անգործությունը»


«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյան, արխիվ
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյան, արխիվ

«Ժառանգություն» խմբակցության լրատվական ծառայությունը տարածել է պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը խորհրդարանի այսօրվա նիստում։

Հայտարարությունում մասնավորապես ասված է. - «Գնահատում ենք Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետի պաշտոնում վերանշանակելը որպես Սերժ Սարգսյանի ապօրինի իշխանության ներքո գտնվող խմբակի կողմից գաղտնի (անդրկուլիսյան) հանցավոր պայմանավորվածությունների հետևանք, գնահատում ենք քրեական տարր Սուրիկ Խաչատրյանի և նրա մերձավորների ներգրավվածությամբ տարբեր հանցագործությունների կատարման մեջ՝ հրաձգությունից մինչև սպանություն, հրապարակված փաստերին և վկայություններին քրեաիրավական ընթացք չտալը որպես հասարակության և պետական ծառայության նկատմամբ բացարձակ ցինիզմի դրսևորում»։

Փոստանջյանը նաև նշել է՝ հաշվի առնելով, որ «Սուրիկ Խաչատրյանի և նրա մերձավորների մասնակցությամբ կատարված հանցագործությունները չեն արժանացել քրեաիրավական գնահատականի և Հանրապետական կուսակցության կողմից քաղաքական գնահատականի, ապա դատապարտում են Հայաստանի դատական իշխանության անգործությունը՝ խուսափելը արդարադատություն իրականացնելու պարտականությունից, դատապարտում են Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետ վերանշանակելու որոշումը և նրան Սյունիքի մարզպետի լիազորություններ տրամադրելը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG