Մատչելիության հղումներ

Սարգսյանն ընդունեց ՀԱՀ նորանշանակ դեսպանին


Լուսանկարը՝ նախագահականի

Լուսանկարը՝ նախագահականի

Այսօր նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հարավաֆրիկյան Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստիան Ալբերտուս Բասսոնը:

«Զրուցակիցները նշել են, որ առևտրատնտեսական կապերի զարգացման տեսանկյունից մի շարք ոլորտներում՝ գյուղատնտեսության, հանքարդյունաբերության, ոսկեգործության, ադամանդագործության և այլն, զգալի ներուժ և հեռանկար կա», - ասված է նախագահի աշխատակազմի տեղեկատվության միջոցների հետ կապի և հասարակայնության վարչությունից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG