Մատչելիության հղումներ

Մայիս-հուլիս ամիսներին զորակոչ և զորացրում կանցկացվի


Զորակոչիկները բուժզննության ժամանակ, արխիվ
Զորակոչիկները բուժզննության ժամանակ, արխիվ

Նախագահ Սերժ Սարգսյանը որոշմամաբ՝ 2015 թվականի մայիս-հուլիս ամիսներին կանցկացվի Հայաստանի արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2015 թվականի հունիսի 30-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց նախկինում տրված՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը դադարել է մինչև 2015 թվականի հունիսի 30-ը ներառյալ:

Նույն որոշմամբ՝ հունիս-հուլիս ամիսներին կզորացրվեն սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողները:

Նախագահը Կառավարությանը հանձնարարել է սույն հրամանագիրն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում ընդունել հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան որոշում: Հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հրամանգրի տեքստը տեղադրված է նախագահի պաշտոնական կայքէջում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG