Մատչելիության հղումներ

logo-print

ԵԽ նախարարների կոմիտեի նստաշրջանին Նալբանդյանը խոսել է ԼՂ հիմնախնդրի և Ցեղասպանության մասին


Էդվարդ Նալբանդյան, արխիվ

Էդվարդ Նալբանդյան, արխիվ

Այսօր Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 125-րդ նստաշրջանին:

Ելույթում Նալբանդյանն անդրադարձել է մայիսի 3-ին Լեռնային Ղարաբաղում կայացած խորհրդարանական ընտրություններին և ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին՝ նշելով, որ ընտրությունները Ղարաբաղի ժողովրդի՝ ժողովրդավարական զարգացման և մարդու իրավունքների հանդեպ հարգանքի հավատարմության հերթական վկայությունն են:

«Ցավոք, հակամարտության գոտում իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Համանախագահները հստակ մատնանշել են լարվածության պատասխանատու կողմին: Նրանք լուրջ մտահոգություն են հայտնել Ադրբեջանին՝ շփման գծի երկայնքով և Հայաստանի հետ սահմանին ներխուժումների կապակցությամբ, ուղղակիորեն կոչ արել Բաքվին «հավատարիմ մնալ հակամարտության խաղաղ կարգավորման իր պարտավորություններին», - հիշեցրել է Նալբանդյանը՝ հայտարարելով, որ Ադրբեջանի սադրանքները զուգորդվում են ռազմատենչ հռետորաբանությամբ և հայատյացության քարոզով:

Հայաստանի արտգործնախարարը ԵԽ անդամ երկրների արտգործնախարարներին ներկայացրել է նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների խորհուրդը:

«Որպես ցեղասպանության սարսափի միջով անցած ժողովուրդ՝ մենք բարոյական պատասխանատվություն ենք զգում՝ բարձրացնելու այս արհավիրքի մասին իրազեկվածությունը և անելու առավելագույնը՝ նպաստելու մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանը։ Հենց այս խորհրդով են աշխարհասփյուռ հայերը՝ միջազգային հանրության հետ համատեղ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով հարգանքի տուրք մատուցում 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակին և միասնաբար բացականչում՝ «այլևս երբեք», - ասել է Էդվարդ Նալբանդյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG