Մատչելիության հղումներ

Հովունի գյուղի բնակիչները դժգոհում են ռուսասանյան ռազմաբազայի հարևանությունից


Հովունու անմիջական հարևանությամբ են գտնվում ռուսաստանյան 102-րդ ռազմակայանի Կամխուտի զորավարժանքների բազան և տանկային հրաձգարանը:

Գյումրիից ոչ հեռու գտնվող Հովունի գյուղի բնակիչներն ասում են, թե վերջին տարիներին ապրում են «պատերազմական գոտում»:

Հովունու անմիջական հարևանությամբ են գտնվում ռուսաստանյան 102-րդ ռազմակայանի Կամխուտի զորավարժանքների բազան և տանկային հրաձգարանը:

«Միշտ պատերազմի դաշտի մեջ ենք մենք: Անընդհատ կողքերս ռումբեր կտրաքցնեն, կրակոցները միշտ կա: Շատ ուժեղ վնասներ կուտա: Տարիմ որ ըսպես տրաքցնեն, կսկսե բլել արդեն տները: Տանկերը կլցվին արտերը, ճամփա չթողին մեզի, ճամփա չմնաց, սաց ավիրեցին», - «Ազատության» հետ զրույցում ասաց հովունեցի մի տղամարդ:

Գյուղի բնակիչները պատճառված վնասների փոխհատուցման հարցով բազմաթիվ դիմումներ են գրել, հասել են անգամ մարզպետարան: Արդյունքի, սակայն, չեն հասել․ - «Քանի տարի է նույն պատմությունն է․ կերթան կբողոքեն մարդիկ, կըսեն՝ հա, մենք վերին ատյաններին տեղյակ կպահենք․․․ Բայց մեզի ոչ հատուցում են տվել ըտոր դիմաց, ոչ էլ․․․ միշտ էլ ըդպես է էղել»:

Ռուսաստանյան ռազմակայանին տրամադրված տարածքի մեծ մասը գյուղի արոտավայրերն են եղել․ - «Մեր անասունները լրիվ ըտեղ էր արածում ժամանակին»:

Կամխուտի բազայում պարբերաբար անցկացվող զորավարժություններից, դրանց ընթացքում իրականացվող պայթյուններից տուժում է գյուղի դպրոցը՝ կոտրվում են ապակիները, ճաքում են առանց այդ էլ վթարային շենքի պատերը:

Դպրոցի տնօրեն Հասմիկ Հակոբյանի խոսքով, դպրոցի՝ երրորդ աստիճանի վթարային շենքի վերանորոգման համար համայնքը միջոցներ ունի, իսկ ռուսական կողմը չի փոխհատուցում պատճառած վնասնի դիմաց:

«Անցած տարի էլ ասացին, որ մտել է [կառավարության] ծրագրի մեջ, որ պետք է կատարվեր վերանորոգում, ինչ-ինչ պատճառներով նորից հետաձգվեց», - հավելեց Հակոբյանը:

XS
SM
MD
LG