Մատչելիության հղումներ

ՀՀ ՊՆ և ԶՈւ պաշտոնյաները կմասնակցեն ԱՊՀ և ՀԱՊԿ հանդիպումներին


Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրը Երևանում
Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրը Երևանում

Մայիսի 19-20-ը Հայաստանի պաշտպանության նախարարությունում կանցկացվի ԱՊՀ-ի պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության և ԱՊՀ-ի մասնակից պետությունների զինված ուժերի ռազմատեղագրական ծառայությունների պետերի համակարգող կոմիտեի հերթական նիստը: Այս մասին տեղեկացնում է Պաշտպանության նախարարությունը։

Ռազմական գերատեսչությունը փոխանցում է նաև, որ Հայաստանի Զինված ուժերի ներկայացուցիչները մայիսի 19-22-ը կմասնակցեն Նովոռոսիյսկում կայանալիք ԱՊՀ-ի մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության և զինված ուժերի ռադիոլոկացիոն ճանաչման «Պարոլ» միասնական համակարգի մասնագետների համալիր խմբի աշխատանքներին:

Իսկ Հայաստանի Զինված ուժերի ինժեներական զորքերի ղեկավարը մայիսի 19-21-ը Կստովի միջզորատեսակային տարածաշրջանային ուսումնական կենտրոնում, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ինժեներական զորքերի պետերի, ՀԱՊԿ-ի քարտուղարության և միացյալ շտաբի ներկայացուցիչների հետ կմասնակցի զորքերի ինժեներական ապահովման ոլորտի աշխատանքային հանդիպմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG