Մատչելիության հղումներ

Նաիրիտցիները նախագահականից շարժվեցին ԱԺ, նրանց դիմավորեց Փաշինյանը


Նաիրիտցիների նստացույցը Կառավարության շենքի մոտ, 14-ը մայիսի, 2015թ.

Նաիրիտցիների նստացույցը Կառավարության շենքի մոտ, 14-ը մայիսի, 2015թ.

Այսօր նաիրիտցիները բաց նամակով դիմել են նախագահ Սերժ Սարգսյանին՝ մանրամասն ներկայացնելով իրենց բոլոր խնդիրները։ Նախագահականի դիմաց առավոտից արձագանքի սպասելով ու այդպես էլ որևէ լուր չստանալով՝ ցուցարարները երթով շարժվեցին դեպի Ազգային ժողով։

Հիշեցնենք, մայիսի 15-ին Կառավարության շենքի մոտ նստացույց անող նաիրիտցիներին հանդիպել էր Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ Նա ասել էր, որ նրանց հուզող հարցերի պատասխանները չունի, միայն զորակցություն կարող է հայտնել։ Նաիրիտցիներն այսօր ցանկանում էին Փաշինյանից որևէ դրական լուր լսել։

Քիչ առաջ ընդդիմադիր պատգամավորը ցուցարարներին տեղեկացրեց, որ հանդիպել է էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի հետ։ «Միջպետական բանկից գույքը գրավից հետ վերցնելու հարցը կարելի է լուծված համարել, մնացել են փաստաթղթային որոշ խնդիրներ», - ասաց Փաշինյանը՝ նշելով, որ աշխատողների պարտքը, ըստ Զախարյանի, վճարվելու է «Կապույտ լիճ» խողովակաշարի վաճառքից։ Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ այսօր կհայտարարվի այդ խողովակաշարի վաճառքի մասին։

Ռուզան Գիշյան

Մանրամասները՝ տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG