Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի Դրոմի և Ղարաբաղի միջև բարեկամության հռչակագիր ստորագրվեց


Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը երեկ ժամանել է Ֆրանսիա, իսկ այսօր՝ Ֆրանսիայի Վալանս քաղաքում, Ֆրանսիայի Դրոմի շրջանի և Լեռնային Ղարաբաղի միջև ստորագրվել է բարեկամության և համագործակցության հռչակագիր։ Այս մասին «Ազատության»-ը փոխանցեց Ղարաբաղի արտգործնախարար Կարեն Միրզոյանը, ով ևս այս օրերին Ֆրանսիայում է։

Միրզոյանի խոսքով, կողմերը քննարկել են նաև համագործակցության ուղիները։ «Մտադիր ենք զարգացնել նաև մշակութային համագործակցությունը այդ շրջանների հետ՝ ֆրանսիական մշակույթը և լեզուն ավելի շատ ներկայացնելով Արցախով», - ասել է Ղարաբաղի արտգործնախարարը։

Բակո Սահակյանը վաղը կլինի Փարիզում, կհանդիպի քաղաքական բարձրաստիճան պաշտոնյաներին, ինչպես նաև «Ֆրանսիա - Ղարաբաղ» բարեկամության խմբի անդամներին և համայնքի ներկայացուցիչներին։

Ռուզան Կյուրեղյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG