Մատչելիության հղումներ

Ռուսաստանում Պուտինի կիսանդրիներն են տեղադրում


Ռուսաստան - Կազակները Պուտինի կիսանդրու մոտ, Ագալատովո, 16-ը մայիսի, 2015թ․
Ռուսաստան - Կազակները Պուտինի կիսանդրու մոտ, Ագալատովո, 16-ը մայիսի, 2015թ․

Ագալոտովոյում բացված կիսանդրին Պուտինին պատկերում է հռոմեական կայսեր տեսքով:

Ուրբաթ օրը Սանկտ Պետերբուրգից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ագալատովո բնակավայրում բացվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կիսանդրին՝ հռոմեական կայսեր տեսքով, կրծքին մեդալ՝ Ռուսաստանի զինանշանով: BBC-ի ռուսական ծառայության հաղորդմամբ, նախատեսվում էր, որ գլխին էլ դափնեպսակ է լինելու, բայց այս գաղափարից հրաժարվել են:

Պուտինի կիսանդրին տեղադրելու նախաձեռնությամբ հանդես են եկել Սանկտ Պետերբուրգի կազակները: Նրանց քաղաքային կազմակերպության ղեկավարը՝ ատաման Անդրեյ Պոլյակովը, Deutsche Welle-ի փոխանցմամբ, ասել է․ - «Այս կերպարը մեր ռուսական ժողովրդավարության խորհրդանիշն է»:

Ատամանը ասել է, որ Պուտինի արձանը տեղադրելու գաղափարն իր մոտ ծնվել է Ղրիմը բռնակցելուց հետո, որը նա համարում է ռուսական հողերի վերադարձ՝ համեմատելով Բեռլինի պատը քանդելու հետ: Վլադիմիր Պուտինի կիսանդրին տեղադրվել է ատամանի մասնավոր տարածքում, ուստի ոչ մի թույլտվություն պետք չէր: Այստեղ կազակները իրենց խուտորն են հիմնում:

Սոցցանցերի մեկնաբանություններից «Ռոստելեգրաֆ»-ը մեջբերում է այս գրառումը․ - «Հուլիոս Կեսարին նման է, կարևորը՝ որ կողքին չլինեն Բրուտոսը և Կասիոսը»:

Տուլայի նահանգի պատգամավոր Սերգեյ Տիմոֆեևը Պուտինի մեկ ուրիշ կիսանդրի է պատրաստել, ինչպես ինքն է ասում՝ դարերում հավերժացնելու համար: Նա "Суть времени" կազմակերպությունից է, որը ակտիվորեն պաշտպանում է, աջակցում է Ուկրաինայի արևելքի ռուսամետ անջատականներին: Իր բլոգում նա տեղադրել է Պուտինի կիսանդրին և գրել․ - «Իմ շատ քաղաքականացված լինելը ստեղծագործելու համար ուրիշ թեմա չհուշեց: Որոշեցի սերունդների համար պատկերել մեր նախագահին»:

REN TV-ին հաղորդել է, որ Սերգեյ Տիմոֆեևը գեղարվեստի դպրոց է ավարտել, 10 տարի արվեստով չի զբաղվել, բայց հիշել է պատանեկությունը և սկսել է քանդակել Պուտինին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG