Մատչելիության հղումներ

Մակեդոնիայի վարչապետը չի պատրաստվում հրաժարական տալ


Հակակառավարական բողոքի ակցիաներ Սկոպյեում
Հակակառավարական բողոքի ակցիաներ Սկոպյեում

Մակեդոնիայի վարչապետ Նիկոլա Գրուևսկին, մայիսի 17-ին նախատեսված խոշոր հակակառավարական ցույցերին ընդառաջ, հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ։

«Ես մտադիր չեմ հրաժարական տալ կամ ընդունել անցումային կառավարություն ձևավորելու առաջարկը», - «Սիթել» մասնավոր հեռուստատեսության եթերում հայտարարել վարչապետը։

Մայրաքաղաք Սկոպյեում այսօր բազմամարդ հանրահավաք է սպասվում, որտեղ կառավարության հրաժարականի պահանջ է ներկայացվելու։

Նախկին հարավսլավական այս պետությունում ամիսներ շարունակված քաղաքական ճգնաժամը ավելի է խորացել իշխանությունների կողմից իրականացված գաղտնալսման սկանդալի, ինչպես նաև անցած շաբաթավերջին տեղի ունեցած բռնությունների ֆոնին, որոնց ընթացքում ոստիկանության և էթնիկ ալբանացի ապստամբների միջև տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով 18 մարդ էր զոհվել։

Պահպանողական Գրուևսկին իշխանության ղեկին է 2006 թվականից, սակայն ընդդիմադիր Սոցիալ-դեմոկրատական միությունը անցած ապրիլից՝ խորհրդարանական ընտրություններից ի վեր, բոյկոտում է խորհրդարանի աշխատանքը, պնդելով, որ դրանք անցել են ընտրակեղծիքներով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG