Մատչելիության հղումներ

Խորվաթիայի Զագրեբ քաղաքում անցկացվող Սամբոյի Եվրոպայի 2015թ. առաջնության մրցումների առաջին օրը՝ մայիսի 15-ին, Հայաստանը ներկայացնող 5 մարզիկներից երեքն արժանացել են մեդալների, տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան:

Մավրիկ Նասիբյանը զբաղեցրել է երրորդ հորիզոնականը 74 կգ քաշային կարգում, Էռնեստ Հայրապետյանը՝ երկրորդ տեղը 57 կգ քաշայինների մրցապայքարում, իսկ Տիգրան Կիրակոսյանը 52 կգ քաշային կարգում հռչակվել է սամբոյի Եվրոպայի առաջնության չեմպիոն:

Հայաստանը ներկայացնող մյուս մարզիկները պայքարի մեջ կմտնեն մայիսի 16-ին և 17-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG