Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով եղել է Կոտայքի մարզում


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի մարզ, այցելել մարզի Գողթ համայնքում գտնվող «Էկոտոմատո» վարդերի ջերմատնային համալիր։

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Սերժ Սարգսյանին ներկայացրել են, որ ջերմատնային համալիրի կառուցման համար ներդրվել է շուրջ 7.7 միլիարդ դրամ, ստեղծվել է շուրջ 120 աշխատատեղ՝ 140.000 դրամ միջին աշխատավարձով: Համալիրում աճեցվում են 24 տեսակի հոլանդական վարդեր, արտադրանքի 70-80 տոկոսն արտահանվում է ՌԴ, Բելառուս, Վրաստան, 20-30 տոկոսը՝ սպառվում է ներքին շուկայում:

Նախագահն այցելել է նաև նույն համայնքում գտնվող «Արմյանսկիյ Ուրաժայ» ՍՊԸ-ի վարունգի աճեցման ջերմատնային տնտեսություն, որտեղ ներկա է գտնվել ջերմոցային տնտեսության բացման արարողությանը:

Սարգսյանն այնուհետև այցելել է մարզի Նոր Գեղի համայնքում գտնվող «Պրոգրես Ագրո» ՍՊԸ վարունգի աճեցման ջերմատնային տնտեսություն, որտեղ շուրջ 50 հա հողատարածքի վրա նախաձեռնվել է ջերմոցային համալիրի հիմնում: Ջերմատան կառուցման նպատակով ներդրվել է շուրջ 7 միլիոն ԱՄՆ դոլար:

Այցի ընթացքում գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուները նախագահին զեկուցել են նաև Հայաստանում ջերմատնային տնտեսության ընդհանուր վիճակի, զարգացման միտումների և դրան նպաստող պետական քաղաքականության իրականացման ընթացքի մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG