Մատչելիության հղումներ

logo-print

Աշխատանքային այցով Բրատիսլավայում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր հանդիպում է ունեցել Սլովակիայի փոխվարչապետ, արտաքին և եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակի հետ:

Հայաստանի ԱԳՆ-ի տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ նախարարներ Նալբանդյանն ու Լայչակը պայմանավորվածություն են ձեռք բերել իրենց ղեկավարած գերատեսչությունների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացման վերաբերյալ:

Բանակցությունների օրակարգում էին Հայաստան - Եվրոպական միություն հարաբերությունները, Ռիգայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները։

Նախարար Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը։

Հանդիպումից հետո Հայաստանի և Սլովակիայի նախարարները ստորագրել են երկու երկրների միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագիրը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG