Մատչելիության հղումներ

Հայաստանի և Մոլդովայի միջև բեռնափոխադրումները կազատականացվեն


Հայաստանի և Մոլդովայի միջև բեռնափոխադրումներն այսուհետ կիրականացվեն առանց թույլտվությունների անհրաժեշտության, փոխադրողների համար կկրճատվի վարչարարությունը, կնվազի փոխադրման ժամանակը, որն էլ իր հերթին կբերի բեռների փոխադրումների ինքնարժեքի նվազեցման, հայտնում է Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարությունը։

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ սա հնարավոր է դարձել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Մոլդովայի Հանրապետության կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին» 1996թ. հոկտեմբերի 30-ին Քիշնևում ստորագրված համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության շնորհիվ, որը Մոլդովայում ստորագրել են երկու երկրների տրանսպորտի նախարարները։

ՀՀ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը մասնակցում է Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում մեկնարկած Սևծովյան տնտեսական համագործակցության անդամ պետությունների տրանսպորտի նախարարների խորհրդակցությանը, որի շրջանակներում էլ հանդիպել է Մոլդովայի Հանրապետության տրանսպորտի և ճանապարհային ենթակառուցվածքների նախարար Վասիլի Բոտնարի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG