Մատչելիության հղումներ

Այսօր Վայոց ձորի և Արագածոտնի մարզերում կարկուտ է տեղացել


Այսօր Վայոց ձորի մարզի Ռինդ գյուղում, ինչպես նաև Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում և Արտենի գյուղում կարկուտ է տեղացել:

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ, կարկուտից վնասվել են ցանքատարածություններ, բանջարաբոստանային կուլտուրաներ, ծիրանի և խնձորի այգիներ: Վնասի չափը Արտենի գյուղում կազմել է մոտ 400 հեկտար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG