Մատչելիության հղումներ

Կեղծիքի միջոցով բանկից հափշտակվել է 65 միլիոն 300 հազար դրամ


Քննչական կոմիտե
Քննչական կոմիտե

Երկու անձի մեղադրանք է առաջադրվել՝ խարդախությամբ բանկից խոշոր չափի գումար հափշտակելու համար, տեղեկացնում է Քննչական կոմիտեն։

«Նախաքննությամբ պարզվել է, որ բանկի երևանյան մասնաճյուղերից մեկի ոսկերիչ-փորձագետը, նախնական համաձայնության գալով այլ անձանց հետ, օժանդակել է վերջիններիս պատկանող, բանկի վարկավորման նվազագույն չափանիշներին՝ 583 հարգին չհամապատասխանող տարբեր տեսակի ոսկյա զարդերը 70 անձանց անուններով բանկում գրավադրմանը: Քննության տվյալներով՝ բանկի աշխատակիցների վստահությունը չարաշահելով՝ նման ոսկյա զարդերի գրավադրման դիմաց 2014 թվականի հունվար-օգոստոս ամիսներին բանկից ,որպես վարկ, ստացվել և հափշտակվել է առանձնապես խոշոր չափի՝ 65 միլիոն 300 հազար դրամ», - ասված է կոմիտեի հաղորդագրությունում:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու, կատարված խարդախությանը մասնակցություն ունեցած բոլոր անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG