Մատչելիության հղումներ

Հանրապետականները Սուրիկ Խաչատրյանի քաղաքական պատասխանատվության մասին չեն խոսում


Հանրապետականները Սուրիկ Խաչատրյանի քաղաքական պատասխանատվության մասին չեն խոսում
please wait

No media source currently available

0:00 0:05:00 0:00

Ընդդիմադիրները փաստում են՝ Սյունիքի մարզպետն անձեռնմխելի է:

Նախկին զինդատախազ, այժմ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը գիտի, թե ինչու իրավապահները երկու շաբաթվա ընթացքում չհայտնաբերեցին Սուրիկ Խաչատրյանի որդուն։ «Երբ որ պետք է լինում, մի ժամվա ընթացքում բերման են ենթարկում», - ասաց Ջհանգիրյանը:

Նրա կուսակիցը՝ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, Գորիսի միջադեպից հետո կրկնում է իշխանություններին բնորոշող իր կարգախոսը՝ «բոլորս Լիսկա ենք, Քննչական կոմիտեի երեկվա հաղորդագրությունն էլ այս շարքից է»։

«Օրուելի ասած՝ անասնաֆերմայում կան հավասարներ, իսկ կան ավելի հավասարներ և ամենահավասարներ, ում վրա ո՛չ օրենք է տարածվում, ո՛չ որևէ սկզբունք է գործում, այդ մարդիկ պետությունից, օրենքից, իրավունքից վեր են, և նրանք բոլորը Լիսկա են», - ասաց Զուրաբյանը։

Թե ինչպես Սյունիքի մարզպետի տղան հաջողացրեց հեռանալ Հայաստանից, «Ժառանգություն»-ից Զարուհի Փոստանջյանն իրավական գնահատական տալ չի ուզում։ Նրա խոսքով, իրավապահները, եթե ժամանակին գործեին, Սուրիկ Խաչատրյանը ոչ թե բարձրաստիճան պաշտոնյայի աթոռին կլիներ, այլ որդու և օգնական Զարզանդի հետ՝ Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում:

«Ամբողջ այս արատավոր շրջապտույտը, որի մեջ մենք հայտնվել ենք, հենց Բուդաղյանի սպանությունից հետո, ուղղակի մատնանշում է, որ Սերժ Սարգսյանը հենց ինքն է ասում, որ ես ձեր բոլորի աչքն էլ կհանեմ, բայց պետք է անեմ այն, ինչ ցանկանում եմ», - ասաց ընդդիմադիր պատգամավորը:

«Բարգավաճ Հայաստան»-ի (ԲՀԿ) առաջնորդը մամուլից իմացել էր, որ մարզպետի 21-ամյա որդին արդեն Հայաստանում չէ: «Ինչպես և ծրագրված էր», - գնահատեց Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով․ - «Ինձ էլ է խիստ հետաքրքրում, թե ինչ հատուկ իմունիտետ ունի պարոն Խաչատրյանը՝ քաղաքական, իրավական, բարոյական, մարդկային և միգուցե այլ ոլորտի, չգիտեմ՝ ենթագիտակցական մակարդակի․․․Եթե պարզեք, խնդրում եմ, մեզ ևս փոխանցեք, հասկանանք էդ ոնց են ձեռք բերում նման իմունիտետ»:

Իշխող հանրապետականները, սակայն, Խաչատրյանի ազգանունը լսելով՝ միաբերան կրկնում էին՝ տեղյակ չեն, հարցը իրավական ոլորտից է։ Անգամ Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի համար էր անընդունելի մեկնաբանել Ոստիկանության, Դատախաղության և Քննչական կոմիտեի քայլերը:

«Պետք է առնվազն ունենալ այդ տեղեկատվությունը, տիրապետեմ բոլոր հանգամանքներին, իսկ մամուլով ինչ որ հրապարակվել է, որ հետախուզում է հայտարարված՝ թույլ է տալիս ենթադրելու, որ բոլոր անհրաժեշտ միջոցառումներն ու գործողություններն այժմ իրականացվում են։ Ես այդ հարցն ինձ համար համարում եմ փակ, և չեմ ցանկանում անդրադառնալ», - ասաց Սահակյանը։

Իշխող խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն էլ չէր լսել իր կուսակից Սուրիկ Խաչատրյանի՝ ընդամենը երկու օրվա վաղեմության հավաստիացումները, թե որդին Հայաստանում է, այն դեպքում, երբ, ոստիկանության տվյալներով, մեկ շաբաթ է Տիգրան Խաչատրյանն արդեն հայրենիքում չէ: Ստացվում է, որ Սյունիքի մարզպետը ստե՞լ է, կուսակցությունը քաղաքական գնահատական կտա՞ Խորհրդի անդամին․ - «Մենք տեղեկացված չենք այդ մասին և կարծում եմ, որ իրավապահ մարմինները ձեր հարցի գնահատականը կտան»:

Հանրապետական խմբակցությունում ընդգրկված Լևոն Մարտիրոսյանն էլ ոչինչ չի տեսել ու չի լսել, միայն կարող է ասել՝ Սուրիկ Խաչատրյանի հետ շփվելը հաճելի է․ - «Ինչո՞ւ պետք է տհաճ լինի: Շփվել եմ, լավ ճանաչում եմ էդ մարդուն, մտավոր կարողությունները բարձր են»։

Ընդդիմադիրները, սակայն, մեկնաբանելով, թե ինչու Սերժ Սարգսյանը չի հրաժարվում Սուրիկ Խաչատրյանից, պատմափիլիսոփայական գիտությունների դոկտորի ինտելեկտը չէ, որ հիշում են։

«Ցանկացած մարդասպան, գործիք, որը լավ կատարող է, իհարկե, այսպիսի հանցագործ իշխանության համար անհրաժեշտ է։ Բաղրամյան 26-ում իրականացվում է հենց այսպիսի հանցագործ մի ծրագիր», - ասաց Փոստանջյանը։

Վկայի կարգավիճակ ստացած մարզպետի որդու նկատմամբ հետախուզում չի հայտարարվի, դրա համար առնվազն մեղադրյալ է պետք լինել: Մինչդեռ դեպքից տասներեք օր անց որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել:

Քիչ առաջ Քննչական կոմիտեն հաղորդեց, որ քիթը կոտրած, վիրահատված մյուս եղբայրը՝ Մուշեղ Զաքարյանը, ճանաչվել է տուժող և մանրամասն ցուցմունք տվել՝ իրեն մարմնական վնասվածքներ պատճառելու հանգամանքների վերաբերյալ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG