Մատչելիության հղումներ

logo-print

Եվրոպական երկրորդ խաղերը կանցկացվեն Նիդերլանդներում


Ադրբեջան - Բաքվում հանդիսավոր արարողությամբ վառում են Եվրոպական առաջին խաղերի կրակը, 26-ը ապրիլի, 2015թ․

Ադրբեջան - Բաքվում հանդիսավոր արարողությամբ վառում են Եվրոպական առաջին խաղերի կրակը, 26-ը ապրիլի, 2015թ․

Եվրոպական երկրորդ խաղերը 2019 թվականին կանցկացվեն Նիդերլանդներում: Այդպիսի որոշում է ընդունել Եվրոպական օլիմպիական կոմիտեն Թուրքիայի Բելեք քաղաքում անցկացվող նիստում:

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նիստի ժամանակ որոշում է կայացվել նաև Եվրոպական օլիմպիական կոմիտեին Կոսովոյի անդամակցության մասին, ինչով այդ կազմակերպության անդամ երկրների թիվը հասավ 50-ի:

Եվրոպական առաջին խաղերը, հիշեցնենք, կանցկացվեն այս տարվա հունիսի 12-28-ը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, դրանց մասնակցելու է նաև Հայաստանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG