Մատչելիության հղումներ

Օբամա․ ԱՄՆ-ը հավատարիմ է մնում Ծոցի արաբական երկրների հանդեպ իր հանձնառությանը


ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Պարսից ծոցի երկրների հետ համագործակցության խորհրդի նիստին հաջորդած ասուլիսի ժամանակ, Քեմփ Դեյվիդ, Մերիլենդ նահանգ, 14-ը մայիսի, 2015թ.
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Պարսից ծոցի երկրների հետ համագործակցության խորհրդի նիստին հաջորդած ասուլիսի ժամանակ, Քեմփ Դեյվիդ, Մերիլենդ նահանգ, 14-ը մայիսի, 2015թ.

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման Պարսից ծոցի արաբական երկրների հետ համագործակցության խորհրդի գագաթնաժողովից հետո հայտարարել է, որ ԱՄՆ-ը պահպանում է հավատարմությունը իր հանձնառությանը՝ պաշտպանելու արաբական երկրներին նրանց վրա հնարավոր հարձակման ժամանակ։

Միացյալ Նահանգները կարող է օգնել Ծոցի երկրներին տարածաշրջանային հակահրթիռային համակարգ ստեղծելու հարցում, կարագացնի սպառազինության փոխանցումը, կզբաղվի հատուկջոկատայինների ու սահմանապահ զորքերի վերապատրաստմամբ։

Սուննի մահմեդական երկրների ներկայացուցիչները, իրենց հերթին, մտավախություն են հայտնել, թե Իրանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման պարագայում այդ երկիրը կապակայունացնի իրավիճակը Մերձավոր Արևելքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG