Մատչելիության հղումներ

Կառավարությունը ֆինանսապես կաջակցի Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկային


Վարչապետ Հովիկ Աբրահամյան, արխիվ

Վարչապետ Հովիկ Աբրահամյան, արխիվ

Երեկ աշխատանքային այցով Լոռի մեկնած վարչապետ Հովիկ Աբրահամյանը այցելելով մի շարք ձեռնարկություններ՝ խոսել է Վանաձորի տնտեսական իրավիճակի մասին։

«Վանաձորը մշտապես եղել է արդյունաբերական մեծ քաղաք, և այսօր որևէ խոշոր ձեռնարկություն չի գործում` բացառությամբ «Գլորիա» կարի ֆաբրիկայի: Պայմանավորվել ենք ֆաբրիկայի ղեկավարության հետ, որ Կառավարությունը ցուցաբերելու է 450 միլիոն դրամի ֆինանսական աջակցություն, ինչի արդյունքում ստեղծվելու է լրացուցիչ 200 և ավելի աշխատատեղ», - լրագրողներին ասել է վարչապետը։

Շարունակելով՝ Աբրահամյանը անբավարար է որակել Լոռու մարզի ներուժի օգտագործման ծավալները: Նա հիշատակել է խորհրդային անցյալը՝ ասելով․ - «Վանաձորը նախկինում ամենախոշոր արդյունաբերական ներուժ ունեցող քաղաքներից էր, և այսօր կամաց-կամաց փորձում ենք Լոռիում վերականգնել արդյունաբերական ներուժը: Մեր նպատակն է օգտագործելով մեր ռեսուրսները՝ աստիճանաբար վերականգնել Վանաձորի ակտիվությունը: Կարծում եմ՝ կա մեծ հնարավորություն»։

Հովիկ Աբրահամյանը նաև հանդիպել է մարզի գործարարներին, լսել նրանց առաջարկները։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG