Մատչելիության հղումներ

Հայաստանում են «Պաշտպանական կրթության զարգացման» ներկայացուցիչները


Լուսանկարը՝ ՊՆ-ի
Լուսանկարը՝ ՊՆ-ի

Մայիսի 12-ից 14-ը հերթական այցով Երևանում էր գտնվում Հայաստանի կարիքներին օժանդակելու համար ձևավորված և ՆԱՏՕ-ի ու ԳհԽ կոնսորցիումի հովանու ներքո գործող «Պաշտպանական կրթության զարգացման» ներկայացուցիչները:

«Այցի նպատակն էր Հայաստանի Հանրապետության ռազմաուսումնական հաստատությունների և պաշտպանության նախարարության կադրերի և ռազմական կրթության վարչության հետ 2014թ. համագործակցության ամփոփումը, ինչպես նաև 2015թ. ծրագրերի և հետագա փոխգործակցության ուղիների համաձայնեցումը», - ասված է ՊՆ-ի հաղորդագրության մեջ՝ նշեով, որ խորհրդատվական խմբի այցն ավարտվեց պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանի հետ հանդիպմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG