Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն մտադիր են ընդլայնել համագործակցությունը


ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն մտադիր են ընդլայնել համագործակցությունը
please wait

No media source currently available

0:00 0:02:30 0:00

Հյուսիսատլանտյան դաշինքն ու Եվրամիությունը հայտարարում են իրենց համագործակցության ընդլայնման մտադրության մասին՝ ի պատասխան ահագնացող վտանգների, որոնք բխում են Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականությունից, «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գրոհայինների գործողություններից, Հյուսիսային Աֆրիկայից դեպի Եվրոպա միգրանտների հոսքից։

Այս հայտարարությունները հնչել են այսօր Թուրքիայի Անթալիա քաղաքում, որտեղ երեկ մեկնարկել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների երկօրյա գագաթնաժողովը։

«Թեև Հյուսիսատլանտյան դաշինքը և Եվրամիությունն տարբեր նշանակության կառույցներ են, սակայն այսօր երկուսն էլ կանգնել են նույն մարտահրավերների առաջ»,- հայտարարել է Եվրամիության դիվանագիտական գերատեսչության ղեկավար ՖեդերիկաՄոգերինին։

Նույն մարտահրավերների առջև են կանգնել նաև ՆԱՏՕ-ն և Ռուսաստանը, սակայն դաշինքը մտադիր չէ վերսկսել Ռուսաստանի հետ իր համագործակցությունը։«Իսլամական պետություն» զինված խմբավորման վտանգավորությունը չի ստիպի ՆԱՏՕ-ին վերանայելիր հարաբերությունները Ռուսաստանի հետ, ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

Երկօրյա գագաթնաժողովի ուշադրության կենտրոնում այս անգամ ևս, ինչպես և սպասվում էր, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև լարվածության հարցն էր։

Ռուսական զինուժը Ուկրաինայի արևելքից անհապաղ դուրս բերելու բազմաթիվ կոչերից զատ, այսօր Եվրամիության դիվանագիտական գերատեսչության ղեկավարը մինսկյան համաձայնությունները կյանքի կոչելու համար դիմել է նաև ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրների նախարարներին։

Մինչդեռ ՆԱՏՕ-ի զինված ուժերի գլխավոր հրամանատար գեներալ Ֆիլիպ Բրիդլովը բավական հոռետեսական մոտեցում ունի մինսկյան համաձայնագրի վերաբերյալ, ասաց՝ այդ փաստաթուղթը վտանգված է հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտումների պատճառով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG