Մատչելիության հղումներ

logo-print

Կանադայի Սենատը երեկ հաստատել է Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը՝ պաշտպանելով իր կողմից 2002 թվականին ընդունված փաստաթուղթը (Motion 44)։

«Հորիզոն» շաբաթաթերթի կայքէջի փոխանցմամբ՝ սենատոր Թանհ Նաի Նգոն իր հայտարարության մեջ ասել է՝ «այս հրեշավոր հանցագործությունը մնում է անպատասխան, քանի դեռ Թուրքիան հրաժարվում է ճանաչել այն»։

«Կանադայի Սենատն անտարբեր չէ տեղի ունեցած գազանությունների նկատմամբ։ Մենք պետք է նպաստենք արդարության հաստատմանը, մարդու իրավունքների ամրապնդմանը, հանդուրժողականությանը, ազգերի խաղաղ գոյատևմանը, քանի որ ճիշտը դա է», - ասել է սենատորը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG