Մատչելիության հղումներ

«Նոյեմբերի 5»-ի գործով դատապարտված Լիպարիտ Պետրոսյանը հացադուլ է հայտարարել


«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, արխիվ

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, արխիվ

Շանթ Հարությունյանի նախաձեռնած «արժեքների հեղափոխության» մասնակից, 5 տարվա ազատազրկման դատապարտված «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Լիպարիտ Պետրոսյանն այսօրվանից հացադուլ է հայտարարել:

«Քաղբանտարկյալ Լիպարիտ Պետրոսյանն այդ քայլով իր բողոքն է հայտնում քաղաքական շարժառիթներով Հիմնադիր խորհրդարանի անդամների և աջակիցների նկատմամբ զանգվածային հետապնդումների և Շանթ Հարությունյանի ու նրա ընկերների գործով Վճռաբեկ դատարանի կողմից վճռաբեկ բողոքը մերժելու ապօրինի գործողությունների դեմ», - ասված է «Հիմնադիր խորհրդարան»-ի հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG