Մատչելիության հղումներ

Իրաքի ՊՆ․ Սպանվել է ԻՊ հրամանատարի տեղակալը


«Իսլամական պետության» զինյալներ Իրաքում, արխիվ

«Իսլամական պետության» զինյալներ Իրաքում, արխիվ

Իրաքի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ երկրի հյուսիսում կոալիցիոն ուժերի օդային հարվածների հետևանքով ոչնչացվել է «Իսլամական պետություն» խմբավորման հրամանատարի տեղակալ Աբու Ալա ալ-Աֆրին, ով այդ պահին տասնյակ զինյալների հետ էր հանդիպում մզկիթում։

Ամերիկյան զինուժը հերքել է, որ կոալիցիոն ուժերը ռմբակոծել են մզկիթը։ Այդուհանդերձ, Իրաքի պաշտպանության նախարարության կայքում հրապարակվել է տեսանյութ, որտեղ պատկերված է, թե ինչպես է օդուժի հարված հասցվում Նահատակների մզկիթին։

Լոնդոնում տեղակայված Մարդու իրավունքների սիրիական դիտարանը երեկ հաղորդել է, որ Դամասկոսից մոտ 300 կիլոմետր հյուսիս-արևելք գտնվող ալ-Սուխնա քաղաքում ու դրա շրջակայքում ընթացող մարտերի ժամանակ սպանվել է սիրիական կառավարական բանակի մոտ 30 զինվոր ու «Իսլամական պետության» 20 զինյալ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG