Մատչելիության հղումներ

Ատենակալները քննարկում են Ցարնաևին մահապատժի դատապարտելու հարցը


Ջոխար Ցարնաև, մարտ, 2015թ․
Ջոխար Ցարնաև, մարտ, 2015թ․

Երդվյալ ատենակալները քննարկում են Բոստոնի մարաթոնի ահաբեկչության համար մեղադրվող Ջոխար Ցարնաևին մահապատժի կամ առանց վաղաժամկետ բողոքարկման իրավունքի ցմահ ազատազրկման դատապարտելու հարցը։

Մեղադրողը հայտարարել է, որ 21-ամյա Ցարնաևն իր գործողությունների համար արժանի է մահապատժի, մինչդեռ ամբաստանյալի փաստաբանը խնդրել է, որ ատենակալները խնայեն երիտասարդի կյանքը, ասելով, որ Ջոխարը լավ երեխա է եղել, և որ նրան այդպիսի քայլի է դրդել ծայրահեղական հայացքների տեր ավագ եղբայր Թամերլանը։

2013 թվականի ապրիլին Բոստոնի մրցավազքի ժամանակ երկու ռումբերի պայթյունը երեք մարդու կյանք է խլել, ավելի քան 260 մարդ վիրավորվել էր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG