Մատչելիության հղումներ

«Գիշերային գայլեր»-ին Սևաստոպոլում հողատարածք է նվիրաբերվել


Հաղթանակի օրվա կապակցությամբ Մոսկվայից Բեռլին ուղևորվող «Գիշերային գայլեր»-ի մոտոցիկլիստները հատում են Չեխիայի և Գերմանիայի սահմանը, 7-ը մայիսի, 2015թ․
Հաղթանակի օրվա կապակցությամբ Մոսկվայից Բեռլին ուղևորվող «Գիշերային գայլեր»-ի մոտոցիկլիստները հատում են Չեխիայի և Գերմանիայի սահմանը, 7-ը մայիսի, 2015թ․

Ռուսաստանի իշխանությունները Ղրիմի Սևաստոպոլ քաղաքում հողատարածք են նվիրաբերել «Գիշերային գայլեր» մոտոցիկլիստների խմբին՝ էքստրեմալ մարզաձևերի հայրենասիրական կենտրոն կառուցելու համար։

Խմբին վեց ամիս է տրվել՝ ներկայացնելու կենտրոնի կառուցման նախագիծը։

Քաղաքի իշխանությունները խոստացել են, որ կառուցապատման շուրջ հանրային քննարկումներ կանցկացվեն։

Սևծովյան նավահանգստային քաղաքում հողի մեկ քառակուսի մետրի շուկայական գինը հասնում է մոտ երկու հազար դոլարի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG