Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ի ղեկավարությունը և Ուկրաինան դիմել են Ռուսաստանին


ՆԱՏՕ-ի դրոշը, արխիվ
ՆԱՏՕ-ի դրոշը, արխիվ

Թուրքիայում ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումից հետո Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարությունը և Ուկրաինան տարածել են համատեղ հայտարարություն՝ դիմելով Ռուսաստանին Արևելյան Ուկրաինայի երկարատև ու կանխամտածված ապակայունացումը դադարեցնելու հորդորով։

Հայտարարությունում նաև անհանգստություն է արտահայտված Սևծովյան տարածաշրջանում ռուսական ռազմական ներկայության ընդլայնման կապակցությամբ։ Դա հետագայում կարող է ազդել տարածաշրջանային կայունության վրա, մամուլի ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG