Մատչելիության հղումներ

Փլուզումներ Գորիսի և Դիլիջանի ճանապարհներին


Ավտոճանապարհ Հայաստանում, արխիվ
Ավտոճանապարհ Հայաստանում, արխիվ

Այսօր առավոտյան՝ ժամը 5-ի սահմաններում, Գորիս քաղաքով անցնող միջպետական ավտոճանապարհի 238-րդ կիլոմետր հատվածում (Մ2) հենապատը փլուզվել և միակողմանի փակել է ճանապարհի երթևեկելի հատվածը:

Տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ այս պահին Գորիսի ճանապարհաշինական ընկերության շինարարները լայնածավալ աշխատանքներ են տանում ճանապարհի մաքրման և երթևեկության վերականգնման ուղղությամբ:

Նախարարությունը նաև տեղեկացնում է, որ այսօր՝ ժամը 6:40-ի սահմաններում, Դիլիջանի թունելից դեպի Դիլիջան քաղաք տանող միջպետական ավտոճանապարհի (Մ4) 87-րդ կիլոմետրում տեղի է ունեցել քարաթափում՝ մոտ 50-60 խորանարդ մետր ծավալով:

«Հաղարծին» ճանապարհաշինական ընկերության շինարարները այս պահին կատարում են ճանապարհի մաքրման աշխատանքներ: Ճանապարհի երթևեկությունը երկկողմանի բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն», - ասված է նախարարության հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG