Մատչելիության հղումներ

Գյուղնախարարը հորդորել է մինչև հունիսի 1-ը պահպանել կաթի մթերման գործող գները


Գյուղնախարար Սերգո Կարապետյան

Գյուղնախարար Սերգո Կարապետյան

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր հանդիպել է կաթ վերամշակող ընկերությունների ներկայացուցիչներին` ոլորտի ընթացիկ խնդիրները քննարկելու նպատակով:

«Պետք է քայլեր ձեռնարկենք կաթի արտադրության և արտահանման ծավալների ավելացման ուղղությամբ»,- գյուղնախարարության տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ ասել է Կարապետյանը։

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել կաթի մթերման գների կարգավորման խնդրին` կարևորելով վերամշակող ընկերությունների կողմից կաթի ընդունման միասնական գների սահմանման անհրաժեշտությունը: Նախարարը հորդորել է վերամշակող ընկերություններին մինչև հունիսի 1-ը, այն է`արոտային պահվածքի անցնելը, պահպանել մթերման գործող գները:

Նախարարը նաև հորդորել է հանդիպման մասնակիցներին դիվերսիֆիկացնել իրենց ընկերությունների արտադրանքի` մասնավորապես պանրի տեսականին, որը կարող է մեծ պահանջարկ ունենալ Եվրասիական տնտեսական միության տարածքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG