Մատչելիության հղումներ

logo-print

Արթուր Հարությունյանին հեռացրել են Հանրապետական կուսակցության շարքերից


Արթուր Հարությունյան, արխիվ

Արթուր Հարությունյան, արխիվ

Արթուր Հարությունյանին հեռացրել են Հանրապետական կուսակցության շարքերից։ Այս մասին «Ազատության»-ը փոխանցեց Արթուր Հարությունյանը։

«Զանգեցին ասեցին հեռացրել ենք, ասեցի՝ շնորհակալություն, որ տեղյակ եք պահել», - ասաց Հարությունյանը՝ համոզմունք հայտնելով, որ այս որոշումն իր հետագա գործունեության համար խոչընդոտ չի հանդիսանա:

Հարությունյանը, սակայն, նշեց, որ սա իր համար անակնկալ էր. - « Չէի սպասում, որ նման բան կանեն, հարցրեցի պատճառների մասին, չպատասխանեցին»։

Հանրապետական կուսակցության կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ Հարությունյանը հեռացվել է կուսակցության շարքերից կարգապահական խախտում թույլ տալու պատճառով։

Նա հավելեց, որ կանոնադրության համաձայն, կուսակցությունից հեռացված անդամը կարող է բողոքարկել այս որոշումը. - «Նա կարող է բողոքարկել համադաս մարմիններին, հարցը կքննարկվի, իսկ, եթե նման ցանկություն հայտնվի, համապատասխան կառույցը կարող է քննարկել և ընդունել համապատասխան որոշում»։

Նշենք, որ Արթուր Հարությունյանն այսօր իր թեկնածությունն է առաջադրել Աբովյանի քաղաքապետի ընտրություներում։ Հանրապետական կուսակցության Կոտայքի մարզային կառույցը որոշել է այդ ընտրություններում սատարել ոչ թե Արթուր Հարությունյանին, այլ Վահագն Գևորգյանին, ով վայելում է Գագիկ Ծառուկյանի աջակցությունը:

Թադևոսյանն այսօր «Ազատության» հետ զրույցում վերահաստատեց՝ կուսակցությունը սատարում է Վահագն Գևորգյանին։

Նարինե Ղալեչյան

Մանրամասները՝ տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG