Մատչելիության հղումներ

Տիգրանաշենի ոլորաններում թափված ժայռաբեկորները հեռացվել են


Ավտոմայրուղի Հայաստանում, արխիվ

Ավտոմայրուղի Հայաստանում, արխիվ

Տիգրանաշենի ոլորանների (Քյարքի) 83-րդ կիլոմետր հատվածում այսօր ժամը 14:30-ի սահմաններում ժայռաբեկորները պոկվել և ընկել են ճանապարհի երթևեկելի մասի վրա:

Տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ Եղեգնաձորի ճանապարհաշինական ընկերության շինարարները մոտ 10 խորանարդ մետր ծավալի քարաբեկորները ժամը 15-ի դրությամբ հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից, այն բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG