Մատչելիության հղումներ

«Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցներին պարտադրում են աշխատել առանց հանգստյան օրի


«Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցներին պարտադրում են աշխատել առանց հանգստյան օրի
please wait

No media source currently available

0:00 0:03:02 0:00

«Մալաթիա» տոնավաճառում տնօրինությունը աշխատակիցներին պարտադրում է աշխատել ամբողջ շաբաթ` առանց հանգստանալու, այսօր տոնավաճառում «Ազատությանը» հայտնեցինվաճառականները:

Շատերը, իհարկե, խուսափում էին տեսախցիկից, սակայն առանց ձայնագրվելու խոստովանում էին՝ արդեն երկու շաբաթ է երկուշաբթին էլ էդարձելաշխատանքային: Առևտուրը նվազել է, աշխատակիցները չեն կարողանում վճարել տաղավարների 180 հազար դրամ ամսական վարձը: Տնօրինություն էլ պարտադրում է աշխատել նաև միակ ազատ օրը:

Սակայն կային մարդիկ, ովքեր բոյկոտել էին ղեկավարության որոշումն ուչէին եկել տոնավաճառ ոչ աշխատանքային օրը: Նրանից տիկին Սուսաննան վստահ է՝ եթե աշխատողները իրենց իրավունքները չպաշտպանեն, տնօրինությունն ավելի ուժեղ լծակներ կգործադրի:

«Ժողովրդի մեծամասնությունը ուզում է գոնե մի օր հանստանա։ Աշխատանքային օր չեն տալիս։ Կուզեինք, որ ժողովրդի հետ համաձայնության գային»,- ասաց տիկին Սուսաննան։

Հայաստանում աշխատողը շահագործվում է անխնա, ասում էին տոնավաճառի աշխատողները՝ սրտնեղելով, որ գործազրկության բարձր մակարդակն ու սոցիալական ծանր վիճակը հաշվի առնելով՝գործատուները գնալով ավելի ծանր պայմաններ են ստեղծում:

Մինչդեռ օրենքով 7-օրյա աշխատանքը Հայաստանում արգելված է: «Ազատության» հարցին ի պատասխան Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Թադևոս Ավետիսյանը փաստեց՝ դրա համար սահմանված է ոչ միայն վարչական, այլև քրեական պատասխանատվություն:

«Ես դատավոր չեմ, որ ասեմ՝ կտուգանվի, թե ոչ [տոնավաճառի սեփականատերը]։ Աշխատանքային ռեժիմի խախտումը, հանգստի ռեժիմի խախտումը, աշխատավարձը ոչ ամբողջական վճարելը Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքով հստակ տուգանքներ են նախատեսված, տուգանքի կրողը հենց գործատուն է»,- ասաց պաշտոնյան։

Մի բան է թղթի վրա գրված օրենքը, այլ բան է՝ ինչպես է այն կիրառվում: Ի՞նչ պետք է անի աշխատողը, եթե գործատուն ոտնահարում է իր իրավունքները: Նախարարության աշխատակիցն առաջարկում է երկու տարբերակ՝ դիմելդատարան, կամ, որքանով էլ տարօրինակ է հնչում, Առողջապահության նախարարություն, քանի որ Աշխատանքի պետական տեսչություն՝ որպես այդպիսին, մոտ մեկ տարին է գոյություն չունի:

«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը աշխատանքային իրավահարաբերությունների նկատմամբ հսկողության և վերահսկողության գործառույթներ չունի։ Հիմա Աշխատանքի պետական տեսչության իրավահաջորդը կա, այն միավորվեց Հակահամաճարակային և սանիտարահիգիենիկ տեսչությանը»,- ասաց Թադևոս Ավետիսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG